Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սեր­ժի «Կա­զա­նը» և Նի­կո­լի «Դեյ­թո­նը»

Սեր­ժի «Կա­զա­նը» և Նի­կո­լի «Դեյ­թո­նը»
17.12.2019 | 00:52
Ի­հար­կե, կա­րե­լի էր ընկ­նել «դա­վադ­րու­թյուն­նե­րի տե­սու­թյան» գիր­կը և պն­դել՝ այս իշ­խա­նու­թյուն­նե­րը, ո­րոնց մե­քե­նան «ար­տադր­վել» է ա­ռանց ար­գե­լակ­նե­րի և այն­պես, որ ղե­կա­վար­ման վա­հա­նա­կը մեկն է, և այն ա­մենևին էլ օր­վա անձ­նիշ­խա­նի ձեռ­քում չէ, և հա­մա­ձայ­նել տե­սա­կե­տին, թե Զոհ­րապ Մնա­ցա­կա­նյա­նի ՝ «Hard Talk»-ի շա­րու­նա­կու­թյուն դար­ձած հան­դի­պում­նե­րը այ­սու­հետ կազ­մա­կեր­պում է կլոու­նա­դա­յի իս­կա­կան «պրո­ֆե­սիո­նալ» Իո­նի­սյա­նը, բա՞յց… Թույլ տվեք ձգել պաու­զան և հար­ցադ­րել՝ ե­թե նա կա­րող է «դի­տել» ղա­րա­բա­ղյան ընտ­րու­թյուն­նե­րը, ին­չու՞ նաև չկազ­մա­կեր­պի Ա­լիևի հետ հան­դի­պում­նե­րը, ա­ռաջ գնա­լով էլ ա­վե­լի զար­գաց­նե­լով կլու­նա­դա­յի ժան­րը։ Կա­րե­լի է և եզ­րա­կաց­նել` այս իշ­խա­նու­թյու­նը, փաս­տո­րեն, փո­խում է բա­նակ­ցա­յին ֆոր­մա­տը։ Այն է՝ ԵԱՀԿ ՄԽ-ն փո­խա­րի­նում է Իո­նի­սյա­նով, ի­մա՝ սո­րո­սյան մե­քե­նա­յով։ Բայց սա շա՜տ «դա­վա­դիր» կլի­ներ, նաև ան­լուրջ, ուս­տի անց­նենք լուրջ խո­սակ­ցու­թյան՝ ամ­րագ­րե­լու, թե ինչ նկա­տի ու­ներ Սերժ Սարգ­սյա­նը.
ա) երբ ա­սում էր` ին­քը սխալ էր, Նի­կո­լը՝ Ճիշտ:
բ) Ի՞նչ էին բա­նակ­ցում «թա­լան­չի» նախ­կին­նե­րը, ի՞նչ են բա­նակ­ցում «թավշ­ված» նո­րե­րը:
Պա­տաս­խա­նենք շատ ամ­փոփ ու կարճ (որ­պես­զի կա­րո­ղա­նանք ա­մե­նին անդ­րա­դառ­նալ). Սերժ Սարգ­սյա­նը «ճիշտ ու սխալ» ա­սե­լով նկա­տի ու­ներ, որ Նի­կոլն ա­մեն ին­չի ու­նակ է, նաև Ղա­րա­բա­ղի հար­ցում, հա­նուն իշ­խա­նու­թյան և ա­պօ­րի­նի ճա­նա­պար­հով իշ­խա­նա­զավթ­ման՝ ընդ­հուպ չխու­սա­փե­լով ա­րյու­նա­հե­ղու­թյու­նից, ին­չը թույլ չտ­վեց Սերժ Սարգ­սյա­նը:
Հա­ջոր­դա­բար, այ­սօր Իո­նի­սյան-նյու ֆոր­մատ­նե­րը շատ են խո­սում այն մա­սին, թե բա չե՞ք ա­սի՝ Սերժ Սարգ­սյա­նը բա­նակ­ցում էր 7 (յո՜թ) շր­ջան­նե­րի շուրջ և պատ­րաստ էր դրանք վե­րա­դարձ­նե­լու: Ա­սել է` «ղա­րա­բա­ղա­գետ» Դա­նիլ մեծն-ա­բու-ռահ­ման-Ի-ն` նկա­տի ու­նի «կա­զա­նյան» փաս­տա­թուղ­թը:
Մեկ (և վեր­ջին) ան­գամ ևս ներ­կա­յաց­նում ենք «կա­զա­նյա­նի» բո­լոր դե­տալ­նե­րը և պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը, թե ին­չու այն չս­տո­րագր­վեց. ամ­րագր­մամբ` գրա­վյալ տա­րածք­նե­րը Ար­ցա­խի հա­մար անվ­տան­գու­թյան գո­տի են, դրանք գրավ­վել են Ար­ցախն ա­նա­ռիկ պա­հե­լու, մինչև նրա մի­ջան­կյալ և վերջ­նա­կան կար­գա­վի­ճա­կի ճա­նաչ­ման` աշ­խար­հի կող­մից, ին­չի ան­մի­ջա­կան միջ­նորդն է ԵԱՀԿ ՄԽ-ն:
Եվ այս­պես, կա­զա­նյան հայ­տա­րա­րու­թյուն… իսկ այն մնաց այդ­պես էլ հայ­տա­րա­րու­թյուն, ո­րով­հե­տեւ Ա­լիևն ա­սաց. «Փակ դռ­նե­րի հետևում ԵԱՀԿ ՄԽ-ն ու Հա­յաս­տա­նը ստի­պում էին ինձ ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը», և ցա­վա­լիո­րեն, այն ու­ղարկ­վեց դե­պո­զի­տո­րիա` դամ­բա­նա­կան դառ­նա­լու այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի` «զրո» կե­տի և «զրո» կոն­ցեպ­տի վրա, ո­րի հա­տա­կը լի է «դեյ­թո­նով» (այդ մա­սին` քիչ անց):
Եվ ու­րեմն. կա­զա­նյա­նը նա­խա­տե­սում էր.
ա) մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րի վրա հա­մա­պար­փակ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ ղա­րա­բա­ղյան կող­մի մաս­նակ­ցու­թյուն` ա­ռանց ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի:
բ) Ա­ռա­ջին կե­տով, ի տար­բե­րու­թյուն Մա­մե­դյա­րո­վի հայ­տա­րա­րու­թյան (թե ա­ռա­ջին կե­տով հայ­կա­կան զոր­քե­րի դուրս­բե­րում է ար­ձա­նագր­ված), ամ­րագր­ված էր. «Ար­ցա­խի ա­զատ կա­մար­տա­հայ­տու­թյուն, որն ու­նի պար­տա­դիր ի­րա­վա­կան ուժ և ո­րի օ­րա­կար­գը որևէ բա­նով չի սահ­մա­նա­փակ­վում»: Վեր­ջին` «չի սահ­մա­փակ­վում» եզ­րու­թա­բա­նու­թյու­նը նշա­նա­կում էր՝ հայ­տա­րա­րու­թյուն ըն­դու­նել-դե­տալ­նե­րի վրա աշ­խա­տե­լու-պայ­մա­նա­գիր դարձ­նե­լու դեպ­քում Ադր­բե­ջա­նը մե­կընդ­միշտ չի կա­րող իր Սահ­մա­նադ­րու­թյունն ու օ­րենք­նե­րը վկա­յա­կո­չել` տոր­պե­դա­հա­րե­լով պայ­մա­նա­գի­րը` տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սով: Ա­ռա­ջին կե­տով Ար­ցախն ու­նե­նում էր ան­կախ բա­նակ, նա­խա­գահ, վար­չա­պետ, ԱԺ` բո­լոր ինս­տի­տուտ­նե­րը, ան­դա­մակ­ցում մի­ջազ­գա­յին այն կա­ռույց­նե­րին, ո­րոնք լիար­ժեք ան­կա­խու­թյուն չեն պա­հան­ջում:
գ) Երկ­րորդ կե­տով, ա­յո, ո­րո­շա­կի, տա­րածք­նե­րի հանձ­նում էր ամ­րագր­վում, բայց միայն այն դեպ­քում, երբ պար­տա­դիր կեր­պով կա­տար­վել էր ա­ռա­ջին կե­տը: Խոս­քը հինգ շր­ջա­նի մա­սին էր, իսկ վերջ­նա­կան հան­րաք­վեից հե­տո ևս եր­կու շր­ջա­նի մա­սին:
դ) Հա­ջոր­դա­կան կե­տե­րով ստեղծ­վում էին հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղով­ներ, ո­րոնք վե­րը նշ­ված այս գոր­ծըն­թաց­նե­րը պետք է ի­րա­կանաց­նեին:
Ադր­բե­ջա­նը բնա­կա­նա­բար չէր կա­րող հա­մա­ձայ­նել, ա­սա­ցինք՝ Ար­ցա­խին ան­կախ կար­գա­վի­ճակ տա­լու հետ, ուս­տի մեր­ժեց, մտա­ծե­լով` ռազ­մա­կան ու­նե­ցած հուժ­կու զի­նա­նո­ցով ճեղ­քում ա­պա­հո­վել, ԵԱՀԿ-ին ու Հա­յաս­տա­նին կա­յա­ցած փաս­տի առջև կանգ­նեց­նել:
Ե­ղավ ապ­րի­լյա­նը, ուր Ադր­բե­ջա­նը հաս­կա­ցավ` ինքն ան­զոր է ճեղ­քե­լու Ղա­րա­բա­ղը:
Նախ­կին­նե­րին հա­ջող­վեց ոչ միայն հաղ­թել ապ­րի­լյա­նում, այլև նույն ԵԱՀԿ-ի հետ պայ­մա­նա­վոր­վել` տե­ղո­րո­շիչ սար­քե­րի, այն է` հրա­դա­դա­րի խախտ­ման մե­խա­նիզմ­նե­րի շուրջ (տես` Ժնև-Սանկտ Պե­տեր­բուրգ-Վիեն­նա), ին­չը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում խո­շո­րա­գույն ձեռք­բե­րում էր:
Ին­չի՞ց հրա­ժար­վեց նոր իշ­խա­նու­թյու­նը. վե­րե­լակ­նե­րում ան­հայտ պայ­մա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք բե­րե­լով «կիրթ» Ա­լիևի հետ` հա­նուն… Դեյ­թո­նի՞, այն է` նոր պա­տե­րազ­մի, ո­րում, ինչ­պես Դեյ­թո­նի ժա­մա­նակ ՆԱ­ՏՕ-ն ռմ­բա­կո­ծեց բոս­նիա­կան սեր­բե­րի դիր­քե­րը, այս դեպ­քում էլ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան օ­դա­յին հար­ձակ­մամբ կա­րող են Դեյ­թոն ի­րա­կա­նաց­նել Ար­ցա­խում, ան­գամ` Հա­յաս­տա­նում, ո­րով­հետև հաս­կա­նում են` ի­րենց դեմ բա­նակ­ցող չկա, իսկ հա­յաս­տա­նյան և ար­ցա­խյան ներ­քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը վեր է ած­վել «էլ­չի­բե­յյան» օ­րա­կար­գի…
Բայց այս մա­սին` հա­ջոր­դիվ:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 5341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ